Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 5 դպրոցների աշակերտներ այցելեցին Հայաստանում Beeline-ի գրասենյակ և հանդիպեցին ընկերության Գլխավոր տնօրենին։
Ընկերությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների գիտելիքները և պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների և աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:
Beeline-ը համագործակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ՝ աշխատաշուկայի պահանջները ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում ճիշտ ձևակերպելու և կրթական համակարգին ներկայացնելու համար: Երկու կազմակերպությունները միասին այս ծրագրի շրջանակում, առավելապես կենտրոնացել են երիտասարդների կարիերայի պլանավորման վրա:
«Beeline-ի հետ համագործակցության ծրագիրը հատկապես կարևորել է երիտասարդների ներգրավումը տնտեսության կարևոր ճյուղերում՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ճանապարհով: Մասնավորապես հարկ եմ համարում նշել, որ երիտասարդները ՀՀ-ում ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ, կապի և ճարտարագիտության ոլորտների նկատմամբ: Այցելության շրջանակում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Beeline-ի գործունեությանը, կառավարչական և գործառույթների արդյունավետ մեթոդներին», - նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Beeline-ն իր սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է համարում երիտասարդներին ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը։ Վստահ ենք, որ կարող ենք օգնել երիտասարդներին իրենց ներուժը բացահայտել և ճիշտ մասնագիտություն ընտրել՝ հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։ Հուսով եմ, այս այցը և մեր ընկերության հետ ծանոթությունը նույնպես օգտակար կլինի մեր երիտասարդների համար, և կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում», -ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ և երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից 2018թ-ի դեկտեմբերից սկսած այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան