Շախմատը կարող է ընդգրկվել 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերում
Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թ. Օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 մլն մարդ խաղում է շախմատ:
Շախմատը պայքար է խաղատախտակի առջև, իսկ արագ և կայծակնային ձևաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին և մասնակցության հայտը ներկայացված է հենց այս ձևաչափերի համար: Այս առիթով Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան