ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը։ Այսօր շարունակվելու է գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը։
Այս անգամ այն դռնփակ է։ Հիշեցնենք, որ նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվել էր նախորդ նիստին, երբ գործով տուժողներ, ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ դահլիճից հնչում էին արձագանքներ։ Դատավորն ասել էր, որ դահլիճում գտնվող անձինք շարունակաբար խախտում են դատական նիստի կարգը, նրանց դրսևորած վարքագծով չի ապահովվում դատական կարգը։
«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր հավաքվել են դատարանի շենքի մուտքի առջև։ Նրանք պահանջում են արդար, դռնբաց դատավարություն։ Նաև մեծ թվով ոստիկաններ են հավաքված դատարանի մոտ։
Դատական նիստին դատավորը հայտարարեց, որ նիստը դռնփակ է, բայց ներկա են լրագրողներ։
«Այդ դեպքում չի կարող որևէ խոսք գնալ այն մասին, որ գործի քննությունն անհարկի հրապարակայնության սահմանափակմամբ է, կարող են հետևել լրատվամիջոցներով, օն-լայն հեռարձակվում է։ Հետևաբար՝ որևէ հրապարակայանության սահմանափակում տեղի ունենալ չի կարող, այս ռեժիմով նիստերի անցկացումը հրապակային դատաքննությունը կասկածի տակ չի դնում»,- ասաց Մ. Մակյանը։
Դատավորը միաժամանակ հայտնեց, որ այդ անձանց կտրվի ևս մեկ շանս, որպեսզի գտնվեն նիստերի դահլիճում, սակայն իրենց ոչ իրավաչափ պահվածքի պայմաններում դատարանը ոչնչով կաշկանդված չէ, նորից շարունակել դռնփակ ռեժիմը։
Դատարանը բավարարեց պաշտպանության կողմից ներկայացրած միջնորդությունը և գործի քննությունն իրականացվում է դռնբաց։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին փոխոստիկանապետ Եղիազարյան. Զղջանքի ոչ մի խոսք չի եղել
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Վալերի Օսիպյանն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան