Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի։
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց հարցաքննվող Վ. Եղիազարյանին, թե որպես տուժող ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերալ՝ առարկություն, համաձայնություն։
«Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»,- ասաց նախկին ոստիկանապետը։
Նա 2016 թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Վ. Եղիազարյանը Հայաստանի փոխոստիկանապետն էր։ Նա, Վ. Օսիպյանը, ով այդ ժամանակ Երևանի փոխոստիկանապետն էր, ևս մի քանի ոստիկան մի քանի օր պատանդառված էին ՊՊԾ գնդի տարածքում։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես առարկեց, որ համաներում կիրառվի «Սասնա ծռերի» նկատմամբ։ Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Նախկին փոխոստիկանապետ Եղիազարյան. Զղջանքի ոչ մի խոսք չի եղել
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Վալերի Օսիպյանն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան