
Քլունին պաշտպանել է Մեգան Մարքլին ու նրան համեմատել Դիանայի հետ
Սասեքսի դքսուհի, 37-ամյա Մեգան Մարքլի պաշտպանների թիվն ավելացել է ևս մեկով․ նրա կողքին է կանգնել 57-ամյա հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին։
Քլունին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իրեն վրդովեցնում է ԶԼՄ-ների բացասական վերաբերմունքը Մեգան Մարքլի նկատմամբ։ Քլունին անգամ Մեգանի կյանքը համեմատել է արքայադուստր Դիանայի հետ։ Քլունիի կարծիքով, Մեգանը զարմանալիորեն կրկնում է իր ամուսնու մոր պատմությունը։
«Հեյթերներն ու անբարեխիղճ լրագրողները հետապնդում են Մեգանին, հալածում ու վիրավորում նրան՝ առանց հաշվի առնելու, որ նա առաջին հերթին կին է ու գտնվում է հղիության 7-րդ ամսում։ Նույն այսպիսի հետապնդումների էր ենթարկվում ժամանակին Դիանան։ Պատմությունը կրկնվում է ու մենք շատ լավ գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց»,-ասել է Քլունին։
Սակայն Քլունիի հետ համաձայն չէ լրագրող Պիրս Մորգանը, ով գրել է․ «Ներիր Ջորջ, Մեգանն այքայադուստր Դիանան չէ ու այդ ԶԼՄ-ները չեն, որ խաթարում են նրա կյանքը, այլ նրա սեփական ընտանիքը, ում Մեգանը լքել է հանուն այնպիսի աստղերի, ինչպիսին դու ես»։
Հիշեցնենք, որ արքյադուստր Դիանան մահացավ 1997թ․-ին Փարիզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, երբ նա սիրելիի՝ Դոդի-ալ-Ֆայեդի հետ փրձում էր թաքնվել պապարացիներից։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին