ԱՄՆ պետական պարտքը հասել է պատմական ռեկորդի
ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ հասել է 22,012 տրիլիոն դոլարի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Նշվում է նաև, որ այս տարվա փետրվարի սզբից այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 90 միլիոն դոլարով։
Բացի այդ, վերջին 11 ամսում պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։
Usa Today-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետական պարտքը ավելանում է ամենաբարձր տեմպերով հիմնականում նախորդ տարվա հարկային բարեփոխումների պատճառով, որը բյուջեի վրա մոտ 1,5 տրիլիոն դոլար է արժեցել, նաև պաշտպանական ծախսերի ավելացմամբ: