Զեյնալյան. Նախատեսում ենք պետական տուրքի վճարումից ազատել լրատվության միջոցներին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զանգվածային լրատվության միջոցների համար կարևոր բարեփոխում է որակում «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները։
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն արդեն հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում և դրվել հանրային քննարկման։
«Նախագծով առաջարկում ենք ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը:
Պետռեգիստրում պահվող տեղեկությունները ԶԼՄ-ներին անվճար ճանապարհով հասանելի դարձնելու մասին շատ ենք խոսել, այս պահին առաջին և կարևոր քայլն արված է նախագծի տեսքով:
Առաջարկների համար բաց ենք, վստահ եմ՝ դրանք շատ են լինելու: Հենց այդ նպատակով ակնկալում եմ ստանալ խնդրով մտահոգ բոլոր գործընկերներիս կառուցողական առաջարկությունները՝ դրանք նախագծում ներառելու համար»,-նշել է Զեյնալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան