Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության 55 ներկայացուցիչ
Թուրքիայում 55 անձ է ձերբակալվել, այդ թվում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 2 թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք Demokrathaber-ից։
Թուրքիայի Աղրը շրջանի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել 58 անձի նկատմամբ:
Ոստիկանության նահանգային ստորաբաժանումները Փաթնոսի, Թութաքի, Դողուբայազըթի (Բայազետ), Դիյադինի, Թաշլըչայի, Համուրի և Էլեշկիրթի (Ալաշկերտ) վարչական շրջաններում իրականացրած օպերացիայի արդյունքում 55 անձ է ձերբակալվել:
Նրանց թվում են HDP-ի կողմից առաջադրված Աղրըի համանախագահների թեկնածուներ Ադբուրահման Դողարը և Յելիզ Քարաասլանը: Երեք անձի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարված: