Սպայք Լին ու Քվենտին Տարանտինոն քննադատել են «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը
Ավելի քան 40 հայտնի կինեմատոգրաֆիստներ և ռեժիսորներ, այդ թվում դերասաններ Սպայք Լին ու Քվենտին Տարանտինոն, բաց նամակով քննադատել են Կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտության ամերիկյան կինոակադեմիայի՝ «Օսկարի» մի քանի անվանակարգեր ուղիղ եթերով չհեռարձակելու որոշումը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Variety-ին։
Ակադեմիան հրաժարվել է հեռարձակել լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն մոնտաժ, լավագույն դիմահարդարում և վարսահարադարում անվանակարգերում դափնեկիրների հայտարարման մասերը։ Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հեռարձակման տևողությունը կրճատելու համար։
Դերասանները բաց նամակով դիմել են Ակադեմիայի ղեկավար Ջոն Բեյլին։ Այն ստորագրողները կոչ են անում Ակադեմիային չեղարկել այդ որոշումը։
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» մի մասն ուղիղ եթերով չի ցուցադրվի
- Դուեյն Ջոնսոնը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել