Մնացականյանը Մյունխենում տասնյակ ԱԳ նախարների հետ հանդիպում է նախատեսում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չբացառեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կարող է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նա նշել էր, ժամկետներն ու այլ հարցեր հստակեցնելուց հետո կտեղեկացնեն հասարակություններին։ Բայց չեն տեղեկացրել։
Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար Մյունխեն է մեկնելու նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
- Մնացականյան. Մենք ունենք բավարար ներուժ՝ մեզ պաշտպանելու և վնաս հասցնելու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները