Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում դահուկ են քշել
Փետրվարի 13-ից եռօրյա այցով Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հնարավորությունը բաց չեն թողել նաև դահուկ քշելու։
Եղանակն այժմ Սոչիում տաք է ու արևոտ, իսկ լեռներում շատ ձյուն կա։ Նախագահները հագել էին լեռնադահուկային համազգեստ ու դուրս եկել դահուկ քշելու՝ զարմացնելով զբոսաշրջիկներին։
Պուտինի ու Լուկաշենկոյի զբոսանքն ու դահուկ քշելը տևել է մոտ 1 ժամ։ Այս մասին տեղեկանում ենք Ria-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին