96 և 102 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր մրցեցին 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները: 96 կգ-ում Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, հրեց 200 կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Ծանրաձողին ընդամենը երկու անգամ մոտեցավ Արսեն Մարտիրոսյանը (102 կգ): Երկու վարժություններում նա մեկական մոտեցումով հանդես եկավ, պոկումում ցույց տվեց 160 կգ, հրումում` 190 կգ և երկամարտում (350 կգ) արդեն անհասանելի դառնալով մրցակիցների համար` դադարեցրեց մրցելույթը:
Վաղը` փետրվարի 15-ին, Հայաստանի ծանրամարտի առաջնության վերջին օրը կմրցեն 109 կգ և +109 կգ քաշայինները: Հայտավորված են մեր բոլոր անվանիները. Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Սամվել Գասպարյանը և այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան