Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էնֆիաջյան
«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահի դրությամբ էլ փոփոխություն չկա»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը:
Հարցին՝ ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն, նա նշեց, որ պաշտոնական դիրքորոշում կհայտնեն քննարկումներից հետո:
Վահե էնֆիաջյանի խոսքով՝ իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնել են, մասնավորապես, ծրագրում պետք է կոնկրետ մատնանշել աղբյուրները, ժամանակացույցը և ինչպես է իրականացվելու այս կամ այն խնդրի լուծումը:
«Եթե որպես քաղաքական մոտեցում կլինի հայտարարություն, որ, այնուամենայնիվ, մեր կողմից ներկայացված դիրքորոշումները ընդունելի են, բնականաբար, մենք մեր խմբակցությունում կքննարկենք և մեր որոշումը կներկայացնենք: Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, ԲՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին», - ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները