Ադրբեջանի հայտարարությունների սրացումը նոր վտանգավոր պրոցեսներ է հուշում. Տ. Աբրահամյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այս շաբաթ էլ այցելել է սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, առաջնագծի մի քանի ուղղություններով։
ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի հայտարարությունների սրացումը նոր վտանգավոր պրոցեսներ է հուշում, ինչը մեզ ստիպում է առաջնագծում մեր աշխատանքներն առավել ակտիվ հուն տեղափոխել։
Բակո Սահակյանը տեղում խորհրդակցություն անցկացրեց, մեծ թվով հանձնարարություններ տրվեցին, որոնք կարճ ժամկետում պետք է կյանքի կոչվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում