ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ
ԱՄՆ սենատորները ներկայացրել են նոր օրինագիծ, որով պահանջում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ու նաև Սև ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Փաստաթուղթը, որը Սենատում անվանել են «պատժամիջոցներ դժոխքից», «Կրեմլի ագրեսիայից պաշտպանվելու մասին» օրինագծի փոփոխություն է: Այն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին, սակայն չի քննարկվել:
Նոր տարբերակը նախատեսում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության 24 անանուն գործակալների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որոնք ենթադրաբար մասնակցել են Սև ծովում տեղի ունեցած հակամարտությանը, ինչպես նաև ռուսաստանյան նավաշինության ոլորտին:
Նախատեսվում է նաև պատժամիջոցների կիրառում ռուսական բանկերի նկատմամբ, որոնք «աջակցում են Ռուսաստանի՝ այլ երկրներում դեմոկրատական ինստիտուտների խաթարման փորձերին», ռուսական նախագծերի նկատմամբ, որոնք կապված են հեղում գազի արտահանման ու վերամշակման հետ, ռուսական կիբերոլորտի, քաղաքական գործիչների, օլիգարխների, նրանց ընտանիքի անդամների ու այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են անօրինական ու կոռումպացված գործունեությանը՝ ուղիղ կամ անուղղակի Վլադիմիր Պուտինի անունից։
Օրինագծի քննարկման ու քվեարկության օրը դեռևս հայտնի չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան