«Էլիտ Գրուպ» ընկերությունների խումբը Մոսկվայում խոշոր արդյունաբերական համալիր է կառուցում
«Էլիտ Գրուպ» ընկերությունների խումբը Մոսկվայում խոշոր արդյունաբերական համալիր կկառուցի: Москва 24-ի հաղորդմամբ՝ մսից պատրաստված սննդամթերքի արտադրության համալիրի կառուցման մասին ներդրումային պայմանագիր են ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ներդրող ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը: Գործարքը կայացել է Սոչիում ընթացող ներդրումային համաժողովի ժամանակ:
Ընկերությանն ավելի քան 3000 հեկտար մակերեսով հողատարածք է հատկացվել ՌԴ մայրաքաղաքի արևմտյան վարչական շրջանում: Նախագծի նախնական ներդրումները գնահատվում են 1.2 մլրդ ռուբլի: Շինարարությունը պետք է ավարտին հասցվի մինչև 2022-ի ավարտը:
Կառուցվելիք համալիրի մակերեսը կկազմի 28 000 քառ. մետր: Գործարանում ավելի քան 450 աշխատատեղ կստեղծվի:
Ձեռնարկությունը մասնագիտանալու է մսից պատրաստված կիսաֆաբրիկատների և ֆարշի արտադրության գործում: Արտադրությունը համապատասխանելու է առավելագույն խիստ էկոլոգիական պահանջներին, ներառյալ՝ մաքրման ժամանակակից սարքավորումների տեղադրումը:
«Էլիտ Գրուպ» հոլդինգն ստեղծվել է 1998-ին, ներկա պահին հանդիսանում է սննդամթերքի մեծածախ առևտրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը:
Հիշեցնենք, որ Ռուսական ներդրումային համաժողովն անցկացվում է փետրվարի 13-15-ը Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում