«Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն». ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանությանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանին կառավարության ծրագրի հետ կապված իշխանության ներկայացուցիչների դիտարկումները «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն է հիշեցրել։
«Իշխանության ներկայացուցիչները բազմիցս նշեցին՝ դե ոչ մի տեղ գրված չէ, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը։ Այստեղ ես հիշեցի հայտնի ֆիլմի այն հատվածը, որտեղ Սերոբն ասում է՝ ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն, ձեզ համար հեչ։ Կարելի էր մի հատ զանգել հարցնել, մենք էլ հուշեինք, որ կա 2015 թվականի հունվարի 22-ի կառավարության երկրորդ արձանագրային որոշումը, որտեղ հստակ գրված է, թե ինչպիսին պետք է լինի ծրագիրը, ռազմավարությունը, մարտավարությունը և այլ կարևոր փաստաթղթեր»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կարելի էր ընդամենը բացել, տեսնել, հասկանալ և ըստ դրա կառուցել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկեց ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները և ըստ տարիների պարտականությունները՝ մինչև 2023 թվականը։
Նա, մասնավորապես թվարկեց, որ այդ գլխում պետք է ըստ տարիների, ներկայացվի նաև հարկեր/ՀՆԱ աճը, արտահանում/ՀՆԱ աճը, նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը, վարկերի տոկոսադրույքների փոփոխման դինամիկան, պետական պարտք/ՀՆԱ աճը, նվազագույն աշխատավարձի, միջին կենսաթոշակի, գործազրկության աճը։
«Առաջարկում ենք նաև հստակեցնել կրթության զարգացման պետական ծրագիր ունենալու վերաբերյալ ձեր դիրքորոշումը»,- հավելեց Էնֆիաջյանը։
ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ որևէ իրավական ընթացակարգ նախատեսված չէ կառավարության ծրագրի նախագծում լրացումներ անելու համար, հետևաբար կառավարության կողմից ցանկություն ունենալու դեպքում էլ անգամ չի կարող դա լինել։
Հարակից հրապարակումներ`
- Ժպիտ չկա ԱԺ դահլիճում. Վարազդատ Կարապետյան
- Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան