Հուշարձանի կողքին պետք չէ մոռանալ նաև հարակից տան բնակիչների մասին
Փլուզման վտանգի առաջ է կանգնած ոչ միայն Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը, այլև հարակից բնակարանը։ Շինարարության հետևանքով Արամի 23, բնակարան 3 հասցեում բնակվող Մադլենա Սարոյանի տան տանիքը, պատերը վնասվել են։
Նշենք, որ պատմամշակութային արժեք ներկայացնող «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի մասին տեղի ունեցած քննարկումների ժամանակ պատկան մարմիններն չեն անդրադարձել հարակից բնակելի տանը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում բնակչուհին պատմել էր. «Ես չունեմ էլ բնակարան, շինարարության հետևանքով վնասվել է նաև իմ բնակարանը։ Անցած տարի հունիսին փլուզում եղավ, պատը ճաքել էր, քարեր թափեցին: Մեզ հորդորեցին տանից դուրս գալ: Ոչ մեկը ոչ եկել, ոչ ներողություն է խնդրել: Ես չունեմ բնակարան, ես որտե՞ղ եմ բնակվելու։ Տանը կպած շինարարություն են արել, ո՞վ է թույլ տվել»։
Panorama.am-ը փորձեց պարզել, ի վերջո, ո՞վ է զբաղվելու նշված հասցեում գտնվող տան բնակիչների խնդրով։ Երևանի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան ասացին, որ իրենք զբաղվում են միայն իրենց ենթակայության տակ գտնվող «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»-ի պատմական հուշարձան-շենքով, բնակարանի հարցն իրենց ենթակայության տակ չէ։
Այնուհետև կապվեցինք կառավարությանը ենթակա Քաղաքաշինության կոմիտե, որտեղից ևս նշեցին, որ հարցն իրենց իրավասության տակ չէ։
Հարցն ուղղեցինք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որտեղից էլ երկու օր անց ստացանք նման պատասխան. «Արամի 23-ի պատմական հուշարձան շենքի մասով քաղաքապետարանի հետ աշխատանքային խումբ կա ստեղծված, իսկ բնակարանի տերերից մեզ չեն դիմել, որևէ բողոք չենք ստացել, բայց ձեր կողմից բարձրացրած հարցը մենք կներառենք խմբի աշխատանքներում»։
Հուշարձան-շենքի խնդրի հետ միասին, թե կարուցապատողները, թե պատկան մարմինները պարտավոր են հետևողական լինել վնասված բնակարանի խնդրին և օրենքով հասանելիք փոխահուցում տրամադրեն բնակիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
- Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
- Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան
- Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր. Հեքեքյան
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները