Հանգիստ տեղներս նստած հետևում ենք. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կարծիքով, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին դրսևորած իր վարքագծով ցույց է տալիս, որ չի հավատում տնտեսական հեղափոխությանը, ինչպես 2018-ին չէր հավատում քաղաքական հեղափոխությանը:
«2018-ի գարնանն այս դահլիճում ինձանից ձախ, հետևում և առջև գտնվող գործիչները հայտարարեցին, որ նույն այս դահլիճում մեծամասնություն զբաղեցնող հավերժ իշխանությունը կանխելու նպատակով սկսում են շարժում՝ դնելով զոհասեղանին բառի բուն իմաստով իրենց կյանքը, ազատությունը, այս մարդիկ սկսեցին քայլարշավ: Այդ նույն ընթացքում այս դահլիճում ինձանից աջ գտնվող նստատեղերը զբաղեցնող գործիչների մի մասը սկսեց ակտիվ աշխատել իմ նշած քայլարշավի և շարժման դեմ, այնինչ նրանք գտնվում էին քաղաքական դաշինքի նույն շրջանակներում և հանգիստ կարող էին պարզապես մի քանի շաբաթ լռել և սպասել, տեսնել՝ ինչպիսի հանգուցալուծման է գալու այդ շարժումը»,- հիշեցրեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը սխալ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ, այդ գործիչներից այդպիսի խոստովանություն այդպես էլ չլսեցինք։
«Այսօր ՀՀ վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ՝ տնտեսական հեղափոխության և այդ երազանքի ջահն է այստեղ վառում իր ելույթով, և մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, կասկածի տակ դնել, ներողություն՝ սգո սերվիս դեմքերով և ձայնով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեղադրել, որ չեն գիտակցում ողջ բեռը և ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծագած մարտահրավերները»,- ասաց Առաքելյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ելույթում ասաց. «Բոլորս էլ հաշվել գիտենք, պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքը ծրագրին կողմ է քվեարկելու և այն անցնելու է: Այստեղ, լուրջ, ցնցող նորություն չկա, դա ճշմարտություն է ու թեև 70 տոկոսի հավանության արժանացած քաղաքական ուժը ի վիճակի է անցկացնել նախագծեր, բայց բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին ու պիտի լսելի լինի հակառակ կողմի տեսակետը», - ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Այս երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ոնց է ընթանում կառավարության ծրագրի քննարկումը։ Մի բան ակնհայտ է՝ զարմանալիորեն քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողոկանության մթնոլորտում»։
Մարուքյանին նաև զարմացնում է, որ շատ կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալով ինչպես է այդպես արագ դառնում անհանդուրժողոկան ընդդիմության նկատմամբ. «Ոնց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր ոճաբանական, նեյռոլինգվիստիկ բաներով փորձում շեղել քննարկումը, փորձում ձեռ առնել քաղաքական մրցակիցներին, և ոչ հակառակորդներին»։
Պատգամավորի խոսքով՝ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունը մարդկանց երեսով տալը. «Փաշինյանը, որը որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս ոչ մեկի երեսով, որքան նրանք, ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, այլ բախտի բերումով տեղավորված են դրա շարքերի մեջ»։Մարուքյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, թե «մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում».
«Զարմանում եմ, պարոն նախարար, ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել և իրեն 855 հազար աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554 հազարի փոխարեն, իր գործավարի համար 190 000 է սահմանել: Նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց պետ ունի, լրատվության բաժին, որ լրատվության հետ շփվի, բայց գիտությունների դոկտոր, պրոֆեսորը շարունակում է ստանալ 172 500 դրամ: Մարդը ռեֆորմներ է արել, հետո իրեն գնահատել է, հիմա սա ի՞նչ է, որ կոռուպցիա չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էնֆիաջյան
- «Խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ». Մանե Թանդիլյան
- Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է. Բաբաջանյան
- «Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն». ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանությանը
- Ժպիտ չկա ԱԺ դահլիճում. Վարազդատ Կարապետյան
- Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում