ԱՀԿ-ն զգուշացնում է՝ խլացնել ձայնը
Առողջապահության համաշխարհային կազմակերությունը զգուշացնում է. մելոմանների մի ամբողջ սերունդ կարող է բախվել լսողության հետ կապված խնդիրների աուդիո սարքավորումներով բավականին բարձր երաժշտության պատճառով։
Եվրանյուզը գրում է, որ այսօր աշխարհում 466 միլիոն մարդ տառապում է լսողության կորստից, մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը 360 միլիոն էր։
ԱՀԿ ներկայացուցիչը դիմել է գաջեթներ արտադրողներին. «Մենք առաջարկում ենք ավտոմատ սահմանափակման, ձայնի իջեցման, ծնողական վերահսողության ֆունկցիաներ մտցնել, որպեսզի նորմայից գերազանցելու դեպքում նվազեցնեն աղմուկի մակարդակը, որը կարող է վնասել ականջները»:
ԱՀԿ տվյալներով, այսօր ավելի քան 1,1 միլիարդ մարդ՝ 12-35 տարեկան, կանգնած են լսողության կորստի վտանգի առջև հանգստի և ժամանցի վայրերում աղմուկի ազդեցության պատճառով։