18:01 14/02/2019

Շոուն չի՛ կայանա...

Մոտենում է մարտի 1-ը... Իրականը՝ 2019-ի մարտի 1-ը, այլ ոչ  թե դատարաններում չարչրկվող  գործը: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները մտադրություն ունեին մարտիմեկյան դեպքերի տարելիցին  մեծ շոու կազմակերպել՝ հանրությանը մատուցելով նորագույն պատմության այդ արյունալի էջի մեղավորին (ներքուստ ցնծալով, որ արյան մեղքն իրենցից լվացին): Բայց շոուն չի՛ կայանա, որովհետև իրականությունը բավական հեռու  ստացվեց  ցանկալի պատրանքից:

Մարտի 1-ի գործով  ի՞նչ պատկեր ունենք  այսօր  ՛՛հաղթական շոուի՛՛ փոխարեն: Ջախջախվա՛ծ սցենար...

Երբ  իշխանափոխությունից հետո  հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, և հուլիսին որպես մեղավոր կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,   հավանաբար  հանրության կողմից մեծ դիմադրություն չէր ակնկալվում: 

Անշուշտ, հաշվի առնելով   նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ  իրականացված քարոզչության հետևանքով, հատկապես երիտասարդության շրջանում, հաջողվել էր ստեղծել  երկրորդ նախագահի իրականության հետ կապ չունեցող  անբարենպաստ   կերպար: Սակայն պարզվեց, որ հայ հասարակության մի ստվար հատված հիշում է իր կյանքը,   հիշում է 1998-2008-ի հանրապետության տնտեսական վերելքը, հիշում է  նաև 2008-ի մարտի 1-ին զինված ամբոխին բախման հրահրողների դեմքերն ու ձայները: Եվ  ստացվեց հակառակը՝ ՛՛մեղավորին՛՛ խոնարհաբար   ընդունելու փոխարեն ձևավորվեց նրան աջակցողների  հզոր շարժում՝ հանձինս պրոֆեսիոնալ փաստաբանների, ԶԼՄ-ների, կայքերի, քաղաքական և հասարակական գործիչների և ի վերջո՝  պարզապես սթափ հայրենասերների:

Իսկ մեղքը նրա վզին փաթաթելու  ամենամեծ խոչընդոտն այն եղավ, որ  չհաջողվեց  ցուցմունք կորզել նախկին նախագահի դեմ... Ոչ ոք վախից կուչ չեկավ և  իրականության դեմ չմեղանչեց  (չնչին բացառությունը բարձր  պաշտոն ստացավ): Իսկ  Սամվել Մայրապետյանը և Մանվել Գրիգորյանը գերադասեցին  կալանքը կեղծ ցուցմունքներից, ինչի համար առողջության վատթարացմամբ վճարեցին (Մ.Գրիգորյանի մեկուսացման պատճառ, թերևս կարող էր լինել նաև նրան ՛՛Երկրապահի՛՛ ղեկավարությունից զրկելը և այդ ՛՛կիսաբանակը՛՛  սեփական կադրերին հանձնելը):  Որևէ մեկը նրանցից ներողություն խնդրելո՞ւ է   առողջությանը մեծ վնաս հասցրած կալանավորումների համար: 
Հազիվ թե:

8 ամիս ձգվել  և դեռևս շարունակվում է  Ռ.Քոչարյանի դեմ սանձազերզված դատական քաշքշուկը՝ Առաջին ատյան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան... հետո նորից՝ Առաջին ատյան, Վերաքննիչ դատարան... ընթացքում դիմումներ ՄԻԵԴ, որոնցից  երկուսն արդեն գրանցվել են...  հիմա կրկին  Վճռաբեկ դատարան...
Հետո՞: 

Ակնհայտորեն տապալված այս գործում փակուղային է ցանկացած արահետը, քանզի մեղադրանքը ՛՛ջուր՛՛ և  ՛՛իրավաբանական աղբ՛՛ է ,  իսկ  միակ ելքն արդարացումն է: Ո՛չ, ելքը ներողությունն է և բարոյական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության և նրա Երկրորդ նախագահի  հեղինակությանը պատճառած ահռելի վնասի համար:  Ուզեն-չուզեն՝  մի օր կանգնելու են այդ փաստի առաջ...

Պաշտպանական խմբին պարտադրելով խստորեն պահպանել նախաքննական գաղտնիքը,  հակառակ կողմը ջանք չի թափում պահպանել նույն այդ կանոնները: Չհասցնելով մարսել խելահեղ արագությամբ փոփոխվող ամենօրյա իրադարձությունները, ոչ ոք երևի  դեռ չի  հաշվել այս գործում տեղ գտած դատավարական խախտումները և անձի իրավունքի ոտնահարումները:  Բայց մի օր կհաշվեն չէ, թե քանի անգամ են  խախտվել  Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածն ու  լիարժեք պաշտպանության իրավունքները  և՛ Փաշինյանի, և՛ քննչական մամինների կողմից:

Ի դեպ, իր պաշտպանյալի  անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ   Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը փետրվարի 11-ին մինչդատավարական վարույթի շրջանակում բողոք է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ, որն առաջին ատյանի դատարանում բավարարվել է։ Սա դեռ սկիզբն է...

Այսօր դեռևս  շարունակվում են մարտիմեկյան տարելիցն ինչ-որ կերպ նշելուն ուղղված ջանքերը, և գզրոցներից հանվում են  պահեստային մեղադրանքները: Ինչպես հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը՝  Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել՝   ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Հայտնվում է նաև, որ «...  առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»:

Իսկ փետրվար 13-ին  Hraparak.am-ին տված հարցազրույցում Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքը Քոչարյանի անունը չի տվել և նրա դեմ ցուցմունք չի տվել: Հետաքրքիր շրջադարձ է:  Մինչ այս, կարծես թե , քննչական մարմինները շատ վստահ էին սույն  տիկնոջ դեպքում... Այսինքն, այստե՞ղ ևս ամեն բան միանշանակ չէ, և խաղացողների դիրքորոշումներն անկախատեսելի՞ են: Չմոռանանք, որ  ներկայումս դատարանում Ս. Համբարձումյանի դեմ Ռ. Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա զրպարտության վերաբերյալ: Միգուցե հենց այդ պատճառով է հեռատես տիկինը հե՞տ կանգնել իր ՛՛վկայությունից՛՛:  

Այս պայմաններում ինչպե՞ս է  տեսնում գործի հետագա ընթացքը մեղադրող կողմը՝ կարճե՞լ, արդարացման վճռով փակե՞լ,  թե՞ թքած- կպցրած գործը դատարան ուղարկել՝ գերագույնին  սևերես չթողնելու համար: Ասենք, վերջինը բնավ  նախընտրելի տարբերակ  չէ այն առումով, որ դատարանի դահլիճում կեղտով լցված փուչիկի պայթյունն անհամեմատ ավելի ուժգին ու տհաճ  կարող է լինել, և  աղետալի հետևանքներ կարող է ունենալ գործը սարքողների համար:
 
Հարց է ծագում՝ անտեսելով առկա  իրողությունները, ինչքան հեռու կարող է  գնալ Ն.Փաշինյանը:  Միթե իրականությանը մոտ կարող է լինել Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանի հետևյալ դիտարկումը  NEWS.am-ի հետ ունեցած  զրույցում. «Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է, ինչը խիստ անհանգստացնող է»:   Եթե այդպես է, ապա Երկրորդ նախագահին փակի տակ պահելու  փաշինյանական մտասևեռումն իրոք լուրջ վտանգ է  պետության  համար:

8 ամիս իրավապահ մարմինները թաթախված են  մի կեղծիքի  մեջ, որի արդյունքը կանխորոշված էր ի սկզբանե:  Ինչի՞ համար սկսվեց իբր արդարության վերականգմանն ուղղված այս խաղը, որի տակից դեռ ՛՛պատվով՛՛ դուրս գալ  է պետք: Իշխանությունն ընդդիմություն չէ, որ կարողանաս  ասածիցդ ձերբազատվել՝  առանց հետևանքների մասին լրջորեն անհանգստանալու: Նման խաղերն իշխանական  աթոռներ են սասանում...  Հատկապես այն դեպքում, երբ ապրիլ-մայիսին ժողովրդի մի մասը  ՛՛Նիկոլ, Նիկոլ՛՛  բղավելով երազում էր ունենալ   ոչ թե անդադար վհուկների որս և դատական շոուներ,  այլ անվտանգ սահմաններ,  նորմալ ապրուստ ու աշխատանք:  Այ, հենց  այս հատվածը՝  համբերության լիմիտը լրանալուն պես, կլրացնի ամիսներ ի վեր սթափության կոչ անողների և հողմաղացների դեմ երևակայական պատերազմը դատապարտողների շարքերը... Իսկ նրանք իրենց պահանջներում հստակ ու կատեգորիկ են. խոստացել ես՝  տո՛ւր, կամ հեռացի՛ր:

Համազգային ցանկության դեպքում դեպքում հնարավոր է  իրավական այս թնջուկից ելք գտնել:  Օրինակ  ՛՛Մարտի 1-ի՛՛ գործը փակված համարել՝  ներկա և  հաջորդ բոլոր  իշխանություններին հստակ ուղերձ հղելով՝  1. ՛՛Մարտի 1-ի՛՛ գործով բացառել քաղաքական հաշվեհարդարները;  2. ՛՛Մարտի 1-ի՛՛ գործին անդրադառնալ միմիայն զոհերից որևէ մեկի մահվան հանգամանքների  բացահայտմանն առնչվող թեկուզ մանրագույն ապացույց  ի հայտ գալու դեպքում: 

Այլապես միշտ նույն այս կետում կհայտնվենք՝ փոխված մեղադրողներով, փոխված մեղադրյալներով: 

Այս առումով որոշակի հույս է ներշնչում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի  փետրվար 11-ին ՖԲ-ում արած գրառումը.   «Շուտով շրջանառության մեջ կդրվի Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

Իրոք ժամանակն է  փոխհատուցել զոհերի հարազատներին, և դադարել փորփրել  նրանց ցավը տարբեր քաղաքական նկրտումներից ելնելով: Ժամանակին  կանգ առնելը մեծ ուժ ու կամք է պահանջում, բայց անհրաժեշտ է: Բնավ պարտադիր չէ  փորձել փակուղի տանող բոլոր խոտոր ճամփեքը...  փորձելու ժամանակն էլ  անսահմանափակ չէ:
      
Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}