Վենգեր. «Ռեալի» թեման փակված է»
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է այն մասին, որ մի քանի անգամ մերժել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկը և որ այդ պատմությունն իր համար կարելի է ավարտված համարել: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Կարծում եմ, յուրաքանչյուր մարզիչ դրական պատասխան կտա, եթե նրան առաջարկեն գլխավորել «Արքայական ակումբը», որը լավագույններից մեկն է աշխարհում: Ինչ վերաբերում է իմ չկայացած տեղափոխությանը, ապա յուրաքանչյուրն ապրում է իր արժեհամակարգով:
Այդ ժամանակ «Արսենալը» գտնվում էր գործընթացի կեսին, նոր մարզադաշտ էինք կառուցել և հարկավոր էր հետ վերադարձնել բոլոր այդ գումարները: Լոնդոնյան թիմի ղեկավարությանը խոստացա, որ կմնամ, և չեմ զղջում որոշմանս համար»,- ասել է ֆրանսիացի մասնագետը, ով «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թթ.:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան