«Փյունիկը» պարտվեց «Ռոտորին»
Կիպրոսում շարունակվում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությունը: Առաջին երկու խաղերը միևնույն` 1:1 հաշվով ավարտած Երևանի «Փյունիկը» երրորդ խաղում ուժերը չափեց Վոլգոգրադի «Ռոտորի» հետ և պարտություն կրեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին հեղինակեց Զավեզենը:
Անդրեյ Տալալաևի սաները վաստակած 2 միավորով A խմբում զբաղեցնում են երրորդ տեղը: Խմբի առաջատարը «Ռոտորն» է, երկրորդ տեղում «Մորդովիան» է, իսկ աղյուսակը եզրափակում է «Մուրոմը»: ՖԱԼ-ի գավաթի խաղարկությունում «Փյունիկը» կանցկացնի ևս 2 հանդիպում: Մրցակիցները դեռ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան