«Արցախի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Լատվիայում
«Արցախը» և լատվիական «Ելգավա» թիմը համաձայնեցրել են Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ու «Արցախ» ֆուտբոլային ակումբի 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Իրակլի Բիձինաշվիլիի տրանսֆերը։
Բիձինաշվիլին «Արցախ» է տեղափոխվել անցած տարվա սեպտեմբերին` Վրաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար «Սաբուրթալո» թիմից: Մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 5 և գավաթային 2 խաղի։
«Արցախ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Իրակլիին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին