Դոյդոյան. Ոնց որ կաթսայի բերանը բացես, բայց չթողնես, որ լրագրողը տեսնի, թե ինչ ճաշ է եփվում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը դեմ է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին հայտարարել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախագծով առաջարկվում է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը:
«Սա նման է այն բանին, երբ կաթսայի բերանը բացես, բայց չթողնես, որ լրագրողը մտնի, նայի, թե ինչ ճաշ է եփվում դրա մեջ, քանի որ այն լրագրողները, որոնք դիմում են պետռեգիստ տեղեկատվություն ստանալու համար, հիմնականում լուրջ հետաքննություններ անող լրագրողներ են, և նրանց պահանջած փաստաղթերը հիմնականում մեծ ծավալի են։ Ամսվա ընթացքում տասը էջի հնարավորություն տալը նշանակում է խիստ թերի կարգավորում»,-ասաց նա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ։
ՀԿ նախագահը նաև հակասական է համարում այս լրացումը, քանի որ ոչ Սահմանդրությունը, ոչ էլ որևէ օրենքո հասարակության որևէ խմբի համար արտոնություն չի սահմանում։
«Արտոնություն տալով պետք է այն տանք բոլորին։ Եվ ընդհանարպես, կարելի է դիմել ամեն օր ու պահանաջել անհրաժեշտ չափով տեղեկատվություն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Ֆեյսբուքում իշխանության ներկայացուցիչների դիրքերն ավելի ամուր են, քան լրատվականների
- Լիկա Թումանյան. Քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության
- Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան