Էմերի. «Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ԲԱՏԷ-ից նվազագույն հաշվով կրած պարտությունը` Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում: Թիմերի միջև պատասխան մրցավեճը կկայանա փետրվարի 21-ին` լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
«Պարտվեցինք, ուրախանալու առիթ չկա: Առաջին խաղակեսում շանսեր շատ ունեինք, սակայն ԲԱՏԷ-ն պաշտպանությունում հիանալի էր գործում: Ընդմիջումից հետո ևս կարող էինք գրավել մրցակցի դարպասը, սակայն բելառուսական թիմը ոչ միայն փայլեց պաշտպանությունում, այլև գոլ խփեց:
Հուսով ենք, մեկ շաբաթ անց բոլորովին այլ խաղի ականատես կլինենք: Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին: Վստահ եմ, կարող ենք փոխել դիմակայության ելքն ու անցնել հաջորդ փուլ: Այո, Լյակազետը մեզ չի կարող օգնել մեկ շաբաթ անց: Պահը ինքս չեմ դիտել, ուստի կարմիր քարտի և խախտման հարցում չեմ կարող կարծիք հայտնել»,- ասել է Էմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան