Լիկա Թումանյան. Քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով նախկին փոխտնօրեն, այժմ «Քառյակ Մեդիա»-ի թիմի անդամ Լիկա Թումանյանն առանձնեցրեց լրատվության ոլորտի խնդիրների երկու տեսնակ՝ գլոբալ և ներքին։
Նա նկատեց, որ քաղաքական գործիչներն ակտիվորեն կիրառում են ֆեյսբուքյան էջերից լայվերի ու գրառումների պրակտիկան։
«Հարց. էլ ինչի՞ն են պետք ԶԼՄ-ները, եթե պետական պաշտոնյաներն ամբողջ օրը էկրաններին են և շփվում են հասարակության հետ։ Կարծես այդպես ավելի հեշտ է։ Տեղեկատվությունն առաջին ձեռքից է, օպերատիվ է։ Իսկ իրականում քաղաքացու հետ շփվելու պրոցեսում ԶԼՄ-ին դուրս մղելով քաղաքական գործիչները վերածվեցին տեղեկատվություն ստանալու պրոցեղսը քարոզչության»,-ասաց Թումանյանն ու մանրամասնեց, «լայվ»-ը միակողմանի կոմունիկացիա է, չի ենթադրում հարց ու պատասխան, քննական մոտեցում, հարցադրում, ըստ այդմ, նաև հետևողականություն ու պատասխանտվություն։
Նա նաև ընդգծեց, որ սա կամայական ու սուբյեկտիվ պրոցես է, քանի որ հարցերը, թեմաներն ընտրված են կամայականորեն, ոչ մի առարկություն ու հարց չի հնչում։
«ԶԼՄ-ների համար պաշտոնական, ստուգված տեղեկատվության աղբյուր են հանդիսանում ոչ թե ֆեյսբուքյան էջերը, այլ մամուլի խոսնակները, հասարակայնության հետ կապերի բաժինը, պաշտոնական կայքերը»,-հիշեցրեց բանախոսը։
Այլ խնդիրների մասին մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան