Կարո Փայլանի գրառումն՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել 100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։
Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։
«Լեյլա Գյուվենը 100 օր է հացադուլ է անում՝ անօրինական մեկուսացումը վերացնելու համար։ Նա միայն պահանջում է, որ օրենքները կիրառվեն։ Ընդամենը դա։ Թող օրենքները կիրառվեն։ Կեցցես Լեյլա»,- գրել է հայ պատգամավորը:
Leyla Güven, yasadışı olan tecridin kaldırılması için 100 gündür açlık grevinde.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) February 15, 2019
Yalnızca yasaların uygulanmasını istiyor.
Hepsi bu!
Yasalar uygulansın!
Leyla yaşasın!#LeylaYaşasınDiye
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ. Սասունյան
- Քուրդ նախկին պատգամավորը ձերբակալվել է Հունաստանում