«Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստմամբ:
Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաև ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերևս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում