Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
«2018 թվականի թավշյա հեղափոխությունը նաև լրջագույն փոփոխություններ հարուցեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում»,-հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ։
Նա նշեց, դրանք մասմաբ նոր էին, մասամբ՝ նախկինից եկող, հաճախ թաքնված հիմնախնդիրների արտահայտություններ էին։
«Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել էին նոր հնարավորություններ։ Սակայն դրանք չափազանցված էին, քանի որ որոշ ժամանակ անց հայտնի դարձան նաև մամուլի բնագավառում առկա խնդիրները»,-ասաց միության նախագահը։
Նրա գնահատմամբ, հեղափոխական շրջանում մամուլը ոչ ամբողջությամբ էր կատարում անկախ և օբյեկտիվ լրատվություն մատուցելու իր գործառույթը, քանի որ մամուլի շատ միջոցները, ըստ Սեյրանյանի, հանդես էին գալիս քաղաքական այս կամ այն կողմի շահերի անթաքույց ներկայացնողներ ու պաշտպանողներ ու հակառակ կողմի դատավորներ ու քննադատներ։
«Այդ երևույթն ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Անկախ արձանագրված թերություններից, կարող ենք փաստել, որ մեդիան պատվով կատարեց հեղափոխական շրջանում իրեն վերապահված դերը»,-կարծիք հայտնեց բանախոսը։
Միության նախագահի խոսքով, հասարակությունում ձևավորված մթնոլորտը խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը։
«Մամուլի ցանկացած հրապարակում, որը հաճո չէ այս կամ այն կողմի համար, անմիջապես որակվում է որպես հակառակորդ խմբի շահերի սպասարկում, հրապարակման հեղինակն ու այն հրապարակած լրատվամիջոցը հայտնվում են սոցցանցային դատարանի առաջ՝ ստանալով ընդհուպ անվտանգության ուղղված սպառնալիքներ։ Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը՝ պահպանելով օբյեկտիվության ու հավաստիության կանոնները»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան