Հայաստանում մշակող արդյունաբերությունում զգալի տեղ է զբաղեցնում ծխախոտի արտադրությունը
Հայաստանում 2018 թվականին մշակող արդյունաբերությունում ծխախոտի արտադրության մասնաբաժինը կազմել է 15.5 տոկոս:
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 31 602.0 մլրդ հատ ծխախոտ, ինչը 2017 թ-ի համեմատ, աճել է 11%-ով:
Նշենք, որ սննդից հետո, ծխախոտի արտադրությունն իր մասնաբաժնով զիջում է միայն խմիչքի արտադրությանը։
Առողջապահության նախարարության հետազոտության համաձայն՝ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Ըստ հետազոտության՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: