Առաջիկայում պարզ կլինի՝ քանի մարդ կկրճատվի պետական համակարգում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի: Դրա հետևանքով, ըստ նրա, կադրերի կրճատումներ կլինեն:
«Բայց որպեսզի գնահատականը հստակ լինի, թփոխվարչապետի գրասենյակն այս օրերին զբաղվում է վերակառուցման գործընթացում ներգրավված բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրության գործով: Այդ գործընթացի արդյունքում մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, քանիսը մի տեղից այլ տեղ կտեղափոխվի: Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին դա ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:
Նա նաև հայտնեց, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան
- Հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սփյուռքի նախարարության լուծարման
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին