Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն ՝2018 թվականին Հայաստանում արտադրվել է 229 հազար 396 կարատ ադամանդ՝ 2017 թվականի համեմատ աճելով 12.4 տոկոսով:
Նշենք, որ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա նախորդ տարի արտադրվել է 2 290.0 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2017 թ-ի համեմատ աճել է 18.7%-ով:
2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 1 929.2 կգ ոսկերչական արտադրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան