Հայկուհի Հարությունյան. Հեղափոխական ժողովրդի ակնկալիքները թույլ են արտահայտված կառավարության ծրագրում
Հեղափոխական ժողովրդի ակնկալիքները շատ ավելի քիչ ու թույլ ձևով են արտահայտված կառավարության ծրագրի բոլոր ոլորտներում՝ ներառյալ նաև դատաիրավական ու մարդու իրավունքներին վերաբերող հատվածներում։ Նման կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ «Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ։
«Այն իրականությունը, որ մենք ունեինք 2018-ի ապրիլից հետո, ճիշտ ձևով տեղ չի գտել կառավարության ծրագրում, այն ոչ թե դեպի առաջ, ժողովրդավարական զարգացման միտում ունեցող ծրագիր է, այլ կարծես թե նախկին վիճակը հաստատելու և ամրագրելուն ուղղված ծրագիր է»,-ասաց նա։
Որպես քաղհասարակության ներկայացուցիչ՝ Հայկուհի Հարությունյանի համար զարմանալի է եղել փաստը, որ նախագիծը չի քննարկվել, չի ապահովել ներառականություն։ Նա հույս ունի, որ այդ բացը կշտկվի ծրագիրը կյանքի կոչելու գործողությունների պլանը մշակելիս։
«Ծրագիրն ունի անհամաչափություն։ Մի կողմից նշվում է դատարանների վրա քաղաքական հրահանգավորումների բացակայության կարևորությունը, մյուս կողմից ինստիտուցիոնալ լուծումներ խնդրի վերաբերյալ չի նշում։ Արձանագրելով հանդերձ, որ դատավորները գործել են գործադիր իշխանության հրահանգավորմամբ, կառավարությունն իր ծրագրում չի ասում, թե ինչ պետք է արվի արդեն գործող դատավորների հետ, որոնք այդ կերպ որոշումներ են կայացվել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն. Էդմոն Մարուքյան
- Ազգային ժողովն ընդունեց կառավարութան ծրագիրը
- «Բլա-բլա, լոլո, կատարյալ դեմագոգիա». Հրանտ Բագրատյանի դիտարկումները կառավարության ծրագրի մասին
- Խոսրով Հարությունյանը կարևոր շատ հարցերի պատասխաններ կառավարության ծրագրում չի գտել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան