«Մարդիկ այստեղ ուժեղ են». Լապշինը պատմել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մասին
Հրեական արմատներով հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում պատմել է Հայաստանի սահմանամերձ գյուղեր ուղևորության իր տպավորությունների մասին:
«Ես վաղուց էի որոշել այցելել ադրբեջանական բանակի կրակոցներից վերապրած Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Սահմանի մոտ կյանքի թեման ինձ հարազատ է, քանի որ ես էլ մի քանի տարի ապրել եմ Իսրայելում՝ լիբանանյան սահմանի մոտ»,- նշել է նա։
Լապշինը պատմել է, որ իրենք ընկերներով եղել են Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզում, որը սահմանակից է Ադրբեջանին, այցելել են Բերդավան, Բերքաբեր, Ոսկեպար, Այգեպար, Պառավաքար և Մովսես գյուղեր։
«Բերքաբեր գյուղում սովորել են կրակոցներին ու պայթյուններին։ Նրանք այս դժողքում ապրում են 1992 թվականից սկսած, չնայած այն բանին, որ նրանք Ղարաբաղյան պատերազմի հետ կապ չունեն և այդ վայրերում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը միջազգայնորեն ճանաչված է և չի վիճարկվում որևէ մեկի կողմից: Այստեղից Ադրբեջան ուղիող գխով մոտավորապես 500 մետր է, և գյուղում չես կարող գտնել տուն, որը թշնամու կրակոցի հետևանքով չի վնասվել»,- գրել է Լապշինը։
Բլոգերը պատմել է նաև ճանապարհին հանդիպած խիզախ տատի մասին, որը թոռան հետ քայլելիս է եղել. «Հարցրեցինք՝ չե՞ն վախենում զբոսնել ադրբեջանական դիրքերի առաջ։ Նա պատասխանեց, որ արդեն հոգնել են վախենալուց»։
Հարակից հրապարակումներ`
- Լապշին. Կովկասում ամենազարմանալի թանգարանը Հայաստանում է
- Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
- Ալեքսանդր Լապշին. Ադրբեջանական ռեժիմը վերացնում է, սպանում բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին