Պուտինը ձյուդոյիստների հետ մարզվելու ժամանակ վնասել է մատը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում ձյուդոյի ազգային հավաքականի անդամների հետ վարժության ժամանակ ստացած վնասվածքի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Պեսկովի՝ դա իրականում վնասվածք չէ:
«Պարզապես, հնարքներից մեկի ժամանակ մի թեթև մատը վնասվել է կամ էլ եղել է վնասվածք: Բայց դա սովորական վնասվածք է, ոչ մի վտանգավոր բան չկա, որպես այդպիսին, դա վնասվածք էլ չէ: Սպորտը մնում է սպորտ»,- ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինն իրեն լավ է զգում, նա այսօր պետք է հանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ հետո պատրաստվում է հոկեյ խաղալ: