Մարկեդոնովը խոսել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի արձագանքի մասին
Bunin & Co telegram-ալիքին մեկնաբանության մեջ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելուն:
«Հալեպում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման պատմությունը շարունակություն է ստացել: ԱՄՆ Պետդեպը արձագանքել է այդ նախաձեռնությանը: Ըստ Վաշինգտոնի, ԱՄՆ-ը ըմբռնումով է մոտենում երրորդ երկրների գործողություններին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Սակայն Պետդեպը հստակ հասկացնել է տվել, որ չի սատարում Սիրիայի զինուժի հետ որևէ գործակցություն, անկախ այն բանից, խոսքը քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու, թե ռազմական բնույթի մասին է: Բացի այդ, ավելի քան երկիմաստ կերպով նշվում է, որ Մոսկվայի ու Երևանի համագործակցությունը մարդասիրական առաքելություն իրականացնելիս չի համապատասխանում ԱՄՆ շահերին, քանի որ Վաշինգտոնի կարծիքով հենց Բաշար Ասադն է մեղավոր սիրիական հակամարտության աղետալի հետևանքների համար: Պետդեպի հայտարարությունը էսպրոմտ համարելը դժվար է: Դեռ անցյալ տարի Ջոն Բոլթոնի կովկասյան այցի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներին ներկայացրել էին ամերիկյան դիրքորոշումը. Վաշինգտոնը շահագրգռված է Երևան-Թեհրան, Երևան-Մոսկվա շփումների նվազեցմամբ: Մանավանդ Մերձավոր Արևելքի հարցում, որն ԱՄՆ-ը ընկալում է, որպես հատուկ շահերի ոլորտ:
Այդ համատեքստում հետաքրքիր է Երևանի դիրքորոշումը: Երբ Բոլթոնը հեռացավ Հայաստանից, շատ փորձագետներ և լրագրողներ կարծում էին, որ Փաշինյանի կառավարությունը չի համարձակվի իր խաղը խաղալ: ՌԴ-ում էլ շատերն այդ թիմում տեսնում էին արևմտյան կողմնորոշման հլու կողմնակիցների: Արդյունքում «անակնկալը», որը մատուցեց Փաշինյանը դեռ 2018-ի ամռանը, կայացավ: Եվ Հայաստանը, առաջին երկիրը ՀԱՊԿ-ում, որոշեց մասնակցել ՌԴ հետ փաստացի համատեղ գործողությունների Սիրիայում: Պաշտոնական Երևանի արձագանքը Պետդեպի հայտարարությանը զուրկ էր որևէ ենթատեքստից: Թեզեր էին սիրիահայ համայնքի հանդեպ Հայաստանի պատասխանատվության, նաև Մերձավոր Արևելքում այդ կովկասյան երկրի հատուկ շահերի մասին: ՀՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն էր հայտնել շարունակել մարդասիրական առաքելությունը»,- ընդգծել է Մարկեդոնովը:
Նա նաև նշել է, որ այս պատմությունը չափազանց ուսուցողական է. «Խոսում է այն մասին, որ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր քաղաքական կատեգորիաներ են: Հայաստանի ներկայիս ղեկավարները նախկինում կարող էին հոռետես լինել և կասկածամտություն ունենալ ՌԴ հետ ռազմավարական գործակցության անհրաժեշտության առումով: Սակայն դառնալով իշխանություն, գիտակցեցին, որ դա սպառնալիք կլինի Հայաստանի ազգային շահերին: Եվ որպես հետևանք, նրանք պատրաստ են դիմագրավել ԱՄՆ գրոհին, որը դեռ կարևոր խաղացող է Անդրկովկասում, առաջին հերթին համանախագահ է Մինսկի խմբում: Սակայն, չի երևում, որ ԱՄՆ-ը որոշել է խզել հարաբերությունները Հայաստանի հետ: Ավելի շուտ նրանց համար կարևոր է ընդգծել իրենց դիրքորոշումը. ոուսական արշավները Սիրիա իրենց համար անընդունելի են: Այստեղից էլ բխում է նրանց քննադատական պաթոսը Երևանի ուղղությամբ: Սակայն, եթե նման գործողությունների դիմեին Աստանան կամ Մինսկը, ԱՄՆ-ն ավելի կոշտ կարտահայտվեր նրանց հասցեին»,- նշել է Մարկեդոնովը:
Հարակից հրապարակումներ`
- Ի գիտություն ենք ընդունել. ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքի մասին
- Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
- Հայաստանը Սիրիայում՝ «օրենքի տառին համապատասխան»
- Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
- Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Զրույց առանց սուրճի ու հրապարակման