Բեն Աֆլեքը Բեթմենի անհաջողության համար պատասխանատվությունը վերցրել է իր վրա
Դերասան Բեն Աֆլեքը հայտնի հաղորդավար Ջիմ Քիմելին տված հարցազրուցում հաստատել է, որ այլևս չի վերադառնա Բեթմենի դերով։ Նա նշել է, որ այլևս չի նկարահանվի DC տիեզերական կոմիքսների մասին ֆիլմերում։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Աֆլեքի խոսքով, կարծում է, որ չի կարողացել հաջողությամբ կատարել իր առաջադրանքը՝ ստեղծել Բեթմենի և «Լիգա արդարության» կինոկոմիքսի մասին արժանի տարբերակ։
«Այնպես որ, թող մեկ ուրիշը փորձի»,- ասել է դերասանը։
Բեն Աֆլեքը խաղացել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» և «Արդարության լիգա« ֆիլմերում։ DC ընկերությունը վստահել է Մեթ Ռիվզին նոր մասի նկարահանումները։ Բեթեմնի մասին նրա պատմությունը կներկայացվի 2021 թվականին։ Դեռ անհայտ է, թե ով կխաղա գլխավոր դերում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում և երկրպագուների շրջանում խոսակցություններ էին, որ Բեն Աֆլեքը հեռացվել է Բեթմենի դերից ալկոհոլից կախվածություն ոնենալու պատճառով Հայտնի է, որ մի քանի ամիս առաջ դերասանը վերականգնողական կենտրոնում ալկոհոլիզմի դեմ բուժման կուրս է անցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան