Բոլթոնը Գուայդոյի հակառակորդներին սպառնացել է «հետևանքներով»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նշել է, որ նրանք, ովքեր չեն ճանաչում Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ, կբախվեն «հետևանքների»։ Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի Բոլթոնը գրառում է արել թվիթերում։
«Նրանք, ովքեր պայմանավորվածություն են ձեռք բերել Մադուրոյի հետ, որպեսզի ոչնչացվի Վենեսուելայի ժողովրդավարական ինստիտուտները, հետագայում ևս կբախվեն հետևանքների հետ», - զգուշացրել է Բոլթոնը:
Ավելի վաղ Մադուրոն խոսել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդի հետ Վենեսուելայի արտգործնախարարի գաղտնի հանդիպումների մասին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր նախագահ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հայտարարեց երկրի միջանկյալ նախագահին՝ երկրում լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին։ Այսօրվա դրությամբ ընդդիմության առաջնորդ Գուայդոն ճանաչել է Միացյալ Նահանգները, Կանադան ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, Ռուսաստանը, Թուրքիան աջակցություն են հայտնել Մադուրոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին