Կալաշնիկովն ԱԺ-ում անդրադարձել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և հանձնաժողովի անդամներն այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանումը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:
ԱՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաև համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարևորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը և կարևորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:
Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարևորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարևորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձևաչափերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին