Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում Թեղուտի անտառապատման ծրագրով հիմնադրված 20,8 հա անտառմշակույթների տարածքում երեկ՝ փետրվարի 14-ին, համայքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ջերմահարվել են 3-4 տարեկան ծառեր (սոճի, հացենի, թխկի)։ Այս մասին հայտնում են ԲՆ անտառային կոմիտեից։
«Վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշտել գարնանը՝ բույսերի վեգետացիոն շրջանում։
Տարածքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, կազմվել է համապատասխան արձանագրություն»,-նշում են կոմիտեից։
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը շատ տարօրնակ է համարում հրդեգի բռնկումը։
«Շատ տարօրինակ է և կասկածելի, երբ հենց Թեղուտում կտրած անտառին իբր փոխհատուցվող անտառապատման ծրագրի տարածքում հրդեհ է բռնկվում ձմեռվա կեսին»,-արձագանքել է նաև կոմիտեի տարածած տեղեկատվությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան