ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Հայտնում են Հատուկ Քննչական ծառայությունից։
Ըստ աղբյուրի,
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հստակ ասել, թե մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տակ, հնարավոր չէ
- Կա կոչ, որ բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ արդար քննության միջով. Ռուբինյան
- «Գործ N° մարտի 1՛»
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան (լրացված է)
- ՀՔԾ պետ. Փորձ է արվել կոտրել Մարտի 1-ի գործի ողնաշարը
- Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ը բացահայտվելու է մինչև վերջ. Փաշինյան
- ՄԻԵԴ-ը հրապարակել է ևս 2 վճիռ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Գասպարին ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված
- ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի հետ կապված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
- «Ժողովուրդ». ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ
- Վիկտոր Սողոմոնյան. Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ վստահություն լինել չի կարող, քանի դեռ հրաժարականներ չեն եղել
- 2008 թվականի մարտի 1-ին բանակը չի կրակել, կրակել են անհատ զինծառայողներ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին, դա փաստ է. Տոնոյան
- Եթե Մարտի 1-ի հետ կապ ունեմ, թող ինձ էլ գնդակահարեն․ Սամվել Ալեքսանյան
- Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
- Արսենյան. Մարտի 1-ի հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան