Ալկոհոլային կախվածության պատճառով Ռունին կարող է ամուրի դառնալ
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ ժամանակներս կարող է ամուրի դառնալ: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 33-ամյա ֆուտբոլիստի կինը` Կոլինը, արդեն չի կարողանում դիմանալ ամուսնու ալկոհոլից կախվածությանը: Հարազատներին նա պատմել է, որ Ռունին կարող է ժամերով նստել տանը` համակարգչի առաջ, խաղեր խաղալ և ալկոհոլ օգտագործել:
Կոլինը սպառնացել է, որ ապահարզան կպահանջի, եթե վերջինս ալկոհոլից ձեևբազատվելու կուրսեր չանցնի: Ռունին, իր հերթին, կարծում է, որ կնոջ վրա ազդեցություն է ունենում նրա շրջապատը: Ավելի վաղ հարձակվողը Վաշինգտոնի օդանավակայանում ձերբակալվել էր` ոչ սթափ վիճակում վիճաբանություն սարքելու մեղադրանքով: Միջադեպի համար նա ստիպված էր եղել տուգանք վճարել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան