Սամվել Մարտիրոսյան. Ֆեյսբուքում իշխանության ներկայացուցիչների դիրքերն ավելի ամուր են, քան լրատվականների
«Հասարակությունն ավելի քիչ է սկսել կարդալ, ավելի շատ՝ նայել։ Հիմա մենք տեսնում ենք, որ լրատվական դաշտը գնում է դեպի դիվերսիֆիկացում, առավել շատ ռեսուրսներ ներդրվում են տեսագրման համար»,-նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ նա մասնակցում էր «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկմանը։
Մարտիրոսյանի համոզմամբ, լրատվության դաշտի հիմնական հիվանդություններից մեկն էլ այն է, որ երբեք ֆինանսապես անկախ չի եղել։
«Սա էլ բնականաբար ստեղծում է լրիվ յուրահատուկ տեղեկատվական դաշտ, որտեղ ֆինանսական հոսքերն անվերահսկելի են, իսկ հոսքեր ձևավորողները թելադրում են օրակարգ։ Հեղափոխությունը բերեց հոսքերի վերաձևավորմանը, ինչը մամուլի համար առաջին ամիսներին ճգնաժամային էր։ Դաշտը սկսկեց վերաձևավորվել, ստեղծվեցին նոր լրատվամիջոցներ, բայց այս ամեն ինչը մի հետաքրքիր հետևանքի բերեց, ընդդիմադիր լրատվական դաշտն ավելի խոշոր է, քան իշխանական։ Նման բաներ աշխարհում դժվար գտնեք։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ կոնսոլիդացվում է ընդդիմադիր լրատվական դաշտը, այն այսօր ավելի խոշոր է, քան իշխանական լրատվական դաշտը երկու տարի առաջ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ սա խնդիր է առաջցնելու իշխանության համար, հիմա նրանք դա լուծում են ֆեյսբուքի միջոցով։
Նրա գնահատմամբ, ֆեյսբուքում իշխանության ներկայացուցիչների դիրքերն ավելի ամուր են, քան լրատվականների, միջինացված մեկ նախարարն ավելի մեծ արձագանք ունի ֆեյսբուքում, քան լրատվամիջոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լիկա Թումանյան. Քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության
- Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում