ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով`
• սպառողական վարկեր՝ առանց գրավի ապահովվածության
• անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր
• ապառիկ վարկեր
• վարկային գծեր
• ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր
• վարկային քարտեր
Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.
• ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
• 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
• հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։
Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն գործընկերը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան