Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից
Ռուսաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մաշկովը հայտարարել է կինոյից հեռանալու մասին։ Ռիա նովոստին գրում է, որ 2018 թվականից նա ղեկավարում է Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոն-ստուդիան դրա հիմնադրի և ղեկավարի մահից հետո։
«Կինոն նույնպես լուրջ գործունեություն է, ժամանակատար է։ Ես ժամանակ ուղղակի ֆիզիկապես չունեմ։ Այդ պատճառով «կինո չի լինի», էլեկտրաէներգիան վերջացել է»,- ասել է դերասանը։
Նա չի հստակեցրել, թե արդյոք նախատեսում է ապագայում կրկին նկարահանվել կինոյում, թե ոչ։
Մաշկովը թատրոնում, կինոյում, հեռուստատեսային ծրագրերում խաղացել է ավելի քան 50 դեր, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է «Մերձմոսկովյան գիշերներ», «Գող», «Ռասպուտին», «Անձնակազմ» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան