
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ կստեղծվի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի և փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև այսօր ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր:
ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ, հարթակիստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր և միջին ձեռնարկատիրությանշահերը ներկայացնող կազմակերպությունների և հանձնաժողովի միջև, ինչպես նաև բացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներին ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ:
Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական նախագծերի շուրջ կազմակերպել քննարկումներ, լսումներ, հանգել միասնական տեսակետի:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին հարթակի ստեղծման համար: Ոլորտային որակյալ օրենսդրություն ունենալու տեսանկյունից նա կարևորել է հանձնաժողովի հետ կառուցողական երկխոսությունը:
Հարթակը գործելու է հասարակական հիմունքներով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին