Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները
Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են աշխարհի չափից ավելի ռոմանտիկ գույներով քաղաքների ցանկը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Սանկտ Պետերբուրգը, Վենետիկը:
Հետազոտությունն անցկացվել է կայքի օգտատերերի շրջանում: Փորձագետները կազմել են ռոմանտիկ քաղաքների ցանկը և մարդկանց խնդրել ընտրել ամենագերագնահատվածները:
Բնականաբար, վարկանիշի անվերապահ առաջատարը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն է, որը ստացել է ձայների 50 տոկոսը: Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է, երրորդում՝ Վենետիկը: Երկու քաղաքներն էլ ստացել են 12-ական տոկոս ձայն:
Ամենառոմանտիկ քաղաքների ցանկում ընդգրկվել են նաև Նյու Յորքը, Հռոմը, Պրահան, Բարսելոնան, Սանտորինի կղզու Իյա քաղաքը, Ստամբուլը և Մոսկվան:
Գրողների, բանաստեղծների, լրագրողների, երաժիշտների և ռեժիսորների ստեղծագործության շնորհիվ մարդկանց մեծամասնության մոտ հենց այս քաղաքներն են ասոցացվում ռոմանտիկայի, սիրահարվածության և արկածների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան