Գոռ Մինասյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` 3-րդ մրցանակակիր
Երևանում այսօր` փետրվարի 15-ին, ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի 2019 թ. առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան 109 և +109 քաշային ծանրորդները: 109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սամվել Գասպարյանը ` երկամարտի 356 կգ (156+200 կգ) արդյունքով: Երկրորդ տեղում Սարգիս Կիրակոսյանն էր` 317 կգ, իսկ Դավիթ Յայլյանը եզրափակեց լավագույն եռյակը` 260 կգ:
Հետաքրքիր պայքար ծավալվեց գերծանրքաշայինների պայքարում: Այստեղ հավասարը չունեցավ Գոռ Մինասյանը, ով երկամարտում ցույց տվեց 428 կգ (195+233 կգ) արդյունք: Երկրորդ տեղում հանգրվանեց Ռուբեն Ալեքսանյանը` 426 կգ, իսկ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միայն երրորդն էր` 421 կգ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը փետրվարի 17-ին Ծաղկաձորում կսկսի հերթական ուսումնամարզական հավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան