Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող տնտեսական գործընթացների վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող Արամ Սաֆարյանը։
«Այս իրողությունների ֆոնի վրա Հայաստանի տնտեսության զարգացման վիճակը 2018 թվականին պետք է գնահատել բավարար, նույնիսկ լավ»,- նշեց նա։
Մասնավորապես, 2017 թ. հաջող ավարտի հետո, մոտավորապես 7,5 տոկոս ՀՆԱ աճի պայմաններում, 2018 առաջին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի ռեկորդային աճ՝ 9,2 տոկոս, սակայն երկրորդ, երրորդ եռամսյակներում այդ ցուցանիշը սկսել է կամաց-կամաց նվազել։
«Դեռևս ողջ տարվա ՀՆԱ ցուցանիշը հրապարակված չէ, բայց, ինչպես մենք կանխատեսում էինք, այդ ցուցանիշը տարվա համար կազմելու 5,5-6 տոկոսի շրջանակներում»,- ասաց Ա. Սաֆարյանը։
Նա նշեց, որ այս իրողությունների ֆոնի վրա Հայաստանի տնտեսության զարգացման վիճակը 2018 թվականին պետք է գնահատել բավարար, նույնիսկ լավ։
Ա. Սաֆարյանի խոսքով, 2018-ին զարգացման կայուն ցուցանիշներ է արձանագրվել արդյունաբերական արտադրության ոլորտներում, առևտրի, ծառայությունների ոլորտներում։ Այս ոլորտներում 4-8 տոկոս աճ է արձանագրվել։
«Այս ֆոնի վրա շատ տպավորիչ է ԵԱՏՄ ներսում մեր արձանագրած ցուցանիշները։ Ռուսաստան Հայաստանից արտահանումը ավելացել է ավելի քան 20 տոկոսով։ Ռուսաստանից ներկրումն ավելացել է 10 տոկոսով»,- ասաց նա։
Բելառուսի հետ Հայաստանի առևտրատնտեսական համագործակցությունը 2018 ավելացել է 68 տոկոս, Ղազախստանի հետ՝ համարյա երկու անգամ։
«Մեր անկախության պատմության մեջ 2018-ին առաջին անգամ արտահանումն ավելի քան 2 միլիարդ 400 միլիոն դոլար ցուցանիշ է ցույց տվել»,- նշեց Ա. Սաֆարյանը։
Ասուլիսին ներկա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ, «Տնտեսական հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Աշոտ Թավադյանի խոսքով, փոքր տնտեսության ունեցող երկրի, ՀՀ համար, համար մեկ ցուցանիշը արտահանման ցուցանիշն է, արտահանում հարաբերած ՀՆԱ, ավելի կարևոր ցուցանիշ է քան ՀՆԱ ցուցանիշը։
«Եթե ուզում ենք ունենալ իսկապես էական տնտեսական զարգացում, մեր արտահանումը հարաբերած ՀՆԱ-ի պետք է հասցնել 50 տոկոսի, այսիքն պետք է գերազանցի 6 միլիարդը»,- ասաց տնտեսագետը։
Ա. Սաֆարյանն ասաց, 2019թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստանձնել է նախագահությունը:
«Այս տարին պետք է օգտագործել ամբողջությամբ՝ մեր երկրի շահերը ԵԱՏՄ-ում և դրանից դուրս ներկայացնելու համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն առաջարկում է գյուղատնտեսությունում ժամանակավոր աշխատողներին չզրկել աղքատության նպաստից
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան
- Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
- Ո՞ւր է գլորվում Հայաստանի գյուղատնտեսությունը
- Հայաստանի տնտեսությունում պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում. վարչապետ